Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԻԼԻՋԱՆԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ Է

Քաղաքականություն

ՀՀ մարզերի բնակիչներն` ընդդիմության կազմակերպած հանրահավաքների օրերին, որպես կանոն, զրկվում են մայրաքաղաք մուտք գործելու հնարավորությունից:

Այսօրվա հանրահավաքին իշխանությունները նախապատրաստվում են դեռեւս երեկվանից` իրականացնելով «կանխարգելիչ» ձերբակալություններ:

Իսկ այսօր արդեն ահազանգեր են ստացվում, որ մարզային ճանապարհները փակողները այս անգամ ավելի լուրջ են տրամադրված:

Մասնավորապես, Դիլիջան քաղաքի սահմաններն ու քաղաքացիների ելք ու մուտքն արդեն վերահսկում են ավտոմատներով զինված մարդիկ: