Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱ ՈՐ ՊԵՏԴԵՊԻ ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔԸ ԿԱՐԴԱՍ

Քաղաքականություն

Իշխանությունն անգամ միակողմանի պետք է կատարի Հայաստանի վրա ԵԽ-ի դրած վերջին պարտավորությունները,-Մամուլի ազգային ակումբում այսօր նման համոզմունք հայտնեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Թե ինչպես պետք է հասցնեն այդ ամենը մինչեւ ԵԽԽՎ հունիսի 21-25-ի նստաշրջանը՝ չպարզաբանվեց: Ասենք՝ բանաձեւի այն դրույթը, որ վերաբերում է հանրահավաքներին մասնակցելու համար կալանավորված անձանց անմիջապես ազատ արձակելուն՝ շարունակաբար անտեսվում է: «Առավոտի» հարցին՝ համարո՞ւմ է արդյոք, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, եւ եթե ոչ՝ ինչո՞ւ էին ընդդիմության կալանավորված գործիչների ազատ արձակման խնդրի լուծումը պայմանավորում բանակցությունների ելքով՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, թե օրակարգում այդ հարցը ներառել էր ոչ թե կոալիցիան, այլ ընդդիմությունը: Իսկ հանրահավաքների կապակցությամբ բերման ենթարկվածների առնչությամբ էլ ասաց. «Համարում եմ նորմալ, եթե մարդկանց նախազգուշացնում են, որ ձեր միտինգը հանկարծ ագրեսիվ բնույթ չկրի»:

Ի դեպ, նա պնդեց, թե ճգնաժամ կա, բայց միայն ընդդիմության գործողություններում. «Այն ինքն իրեն, ցավոք, հասցրել է փակուղու: Ակնհայտ է փորձը՝ սեփական ներքին ճգնաժամը փոխանցելու ամբողջ հանրապետության վրա»:

Արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած հաստատումներին՝ Վահան Հովհաննիսյանը թեեւ ասաց. «Շատ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում եղած իրավիճակը ներկայացնեմ վարդագույն երանգներով», սակայն հավելեց. «Արդար չէ ամեն մի արտասահմանյան լեզվով գրված փաստաթուղթ դարձնել ինչ-որ սուրբ գիրք»: