Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՏԱԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ, ՈՒՆԵՆԱՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Քաղաքականություն

Այսօր Եր§անում տեղի ունեցավ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որտեղ ընդունվեցին մի շարք կար§որ որոշումներ՝ զինված ուժերի օպերատիվ պատրաստվածության համատեղ գործողությունների պլանավորման, խաղաղության ուղղությամբ համատեղ իրականացվող գործողությունների վերաբերյալ, ԱՊՀ երկրների օդուժի անվտանգության կազմակերպման, կապի միասնական համակարգի ստեղծման, հիդրոմետեորոլոգիական նախազգուշացման ոլորտում համագործակցության կատարելագործման, ինչպես նա§ 2005 թվականի «Մասսայական ոչնչացման զենքի չտարածման» վերաբերյալ կոնֆերանսի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Համաձայնություն է ձեռք բերվել ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ:

«Ես ուրախ եմ հավաստել, որ բոլորը միակարծիք էին ուժերի միատեղման պայմանավորվածության հարցում», - հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

Նրանք մեծ ուշադրություն են դարձել հակաօդային պաշտպանության միասնական համակարգի գործունեության վերաբերյալ:

«Այդ համակարգը աշխատունակ է, ինչում մենք համոզվեցինք համատեղ զինավարժությունների ժամանակ», - ասաց ՌԴ պաշտպանության նախարարը:

Ընդհանուր հակազդեցության ապահովման նպատակային ծրագրի նախագիծը նիստի մասնակիցները ողջունել են § ուղարկել են ԱՊՀ անդամ երկների ղեկավարների խորհրդին:

Բացի դրանից, խորհրդի քննարկմանն է ներկայացվել այդ ծրագրի ֆինանսավորման խնդիրնրը:

Քննարկվել են նա§ ավիացիոն § կադրային հարցեր:

Ի դեպ, երկարացվել է ԱՊՀ կոլեկտիվ անվտագության պայմանագրի կազմակերպության ռազմական համագործակցության համակարգող շտաբի պետ, բանակի գեներալ Յակովլ§ի լիազորությունները:

Եր§անում քննարկված բոլոր հարցերը կլսվեն ԱՊՀ գագաթաժողովում:

Նկատենք, որ այս նիստին չէին մասնակցում Ադրբեջանի, Թուրքմենստանի նախարարները, իսկ Վրաստանի նախարարի փոխարեն Եր§անում էր նրա առաջին տեղակալը: