Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԿԻԵՎՅԱՆ «ՄՈՍՏԻ» ՎՐԱ

Քաղաքականություն

«Ընդդիմությունն ուզում է մեզ հետ բանակցել միայն մի հարցի շուրջ՝ մեր ինքնասպանության ձեւերի մասին», - ՄԱԱ-ում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Լրագրողներն անմիջապես հետաքրքրվեցին՝ մի՞թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը, որը բանակցային հարց է ընդդիմության համար՝ գնահատում է իբրեւ կոալիցիայի ինքնասպանություն:

«Խոսքը կոալիցիայի մասին չէ, այլ ընդհանրապես իշխանության եւ Հայաստանի», - պատասխանեց պրն Հովհաննիսյանը:

Այսինքն՝ եթե Քոչարյանը հրաժարական տա՝ Հայաստանը պիտի ինքնասպա՞ն լինի հարցին էլ արձագանքեց. «Այս պահին՝ դա Հայաստանի համար չափազանց վտանգավոր է»: