Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ՉԷ

Քաղաքականություն

Հունիսի 1-ին Երեւանում անցկացվելու է ԱՊՀ երկրների գործարարների մասնակցությամբ բիզնես-ֆորում, հունիսի 1-3 տեղի կունենա ԱՊՀ առեւտրա-արդյունաբերական պալատների ցուցահանդես, իսկ հունիսի 2-ին` ԱՊՀ երկրների առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների համաժողով: ԱՊՀ շրջանակներում կազմակերպվելիք այդ բոլոր միջոցառումներին չի մասնակցելու Ադրբեջանը:

Ադրբեջանի առեւտրա-արդյունաբերական պալատը շտապել է հանդես գալ ծայրահեղական հայտարարություններով:

Ինչպես տեղեկանում ենք day.az էլեկտրոնային էջից Ադրբեջանում հայտարարվել է, որ «առեւտրա-արդյունաբերական պալատը պաշտոնապես տեղեկացրել է ԱՊՀ առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդին, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցել միջացառումներին, որոնք անցկացվում են թշնամական պետության տարածքում»: