Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիրում է, չի սիրում»՝ այլեւս Երեւանում

Հասարակություն
6db5bed77d94251bf32b0c746771641a

Երևանի 2794 ամյակին ընդառաջ այսօր մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցավ միաժամանակ 2 արձանների բացման արարողությունը։

Թերեզա Միրզոյանի 90 - ամյակի առիթով բացվեց հեղինակի՝ վերականգնված «Սիրում է, չի սիրում» արձանը։ Այն տեղադրվեց Աբովյան փողոցում։
1 մետր 60 սանտիմետր բարձրությամբ պղնձե արձանը 1991 թվականին կոտրել և գողացել էին։ Այսօր այն վերականգնված է, սակայն արդեն բրոնզաձույլլ է։

«Մեր քաղաքում ավելացավ ևս մի գեղեցիկ արձան։ Ինձ համար հաճելի էր արձանի վերականգնումը, քանի որ Թերեզա Միրզոյանը եղել է իմ ուսուցիչը»,- նշում է արձանը վերականգնած Գետիկ Բաղդասարյանը։

Քանդակի վերականգնումը նախաձեռնել էին Թերեզա Միրզոյանի ընտանիքի անդամները։

«Վերականգնվեց այս արձանը, որովհետև, այն խորհրդանշում է հին ժամանակների «Սիրում է, չի սիրում» արձանը։ Այն ժամանակ վերացվեց արձանը, քանի որ չսիրողներ շատ կային, իսկ հիմա, քանի որ սիրողներն ավելի շատ են, այն վերականգնվեց»,- նշում է Թերեզա Միրզոյանի աղջիկը՝ Անուշ Առաքելյանը։
Միևնույն ժամանակ Մաշտոցի պուրակում բացվեց մեկ այլ արձան՝ այս անգամ աբստրակտ ոճում։

Արձանի հեղինակ Աշոտ Հարությունյանը նշում է՝ կարևոր է եղել հատկապես տեղի ընտրությունը. « Ես ընտրել եմ Մաշտոցի պուրակը, որովհետև այստեղ բնապահպանական պայքար է եղել։ Նման ժամանակակից արվեստի քանդակ մեր քաղաքում գրեթե չկա և հանրության հետ կոնտակտը այս արվեստի հետ պետք է կամաց - կամաց տեղի ունենա»։