Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Քաղաքականություն

«Արդարություն» Դաշինքի շտաբը հերթական անգամ տարածել է իր ուսումնասիրությունների ցանկը, որի համաձայն Հայաստանի իշխանությունների գործողությունները հակասում են ԵԽԽՎ 2004 թվականի թիվ 1374 բանաձեւին:

Դաշինքի շտաբի ներկայացրած ցանկում ներկայացված է 4 կետ, որտեղ փաստերով ապացուցվում է, որ խախտվում է ԵԽԽՎ բանաձեւի 9-րդ կետը. «Անհապաղ չի դադարեցվել վարչական կալանքների պրակտիկան: Կատարվել են նոր ձերբակալություններ Անհապաղ ազատ չեն արձակվել հանրահավաքներին մասնակցելու համար կալանավորված անձինք: Քաղաքական նկատառումներով քրեական գործեր են հարուցված 16 քաղաքացիների նկատմամբ, որոնցից 13-ի համար որպես խափանման միջոց ընտրված է 2 ամսյա նախնական կալանք, 2-ի նկատմամբ` ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Իսկ մեկի նկատմամբ հարուցված գործը կարճվել է:

Մարդու իրավունքների ոտնահարումների եւ իրականացված բռնությունների պատասխանատու անձանց հանդեպ անհապաղ թափանցիկ եւ վստահելի ձեւով հետաքննություն չի իրականացվում: Համապատասխանաբար չի փոփոխվել վարչական իրավախախտումների օրենսգիրքը»,- նշված է «Արդարություն» դաշինքի շտաբի տարածած հայտարարությունում: