Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Քաղաքականություն

«Ես եկել եմ Կառավարություն, որպեսզի մշակույթի մարդուն մշակույթ վերադարձնեմ, իսկ ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա եթե այդ պաշտոնում «Օրինաց երկրից» մարդ չլիներ՝ ՀՅԴ-ից, որ անպայման կլիներ»,- այսօր Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հովիկ Հովեյանը:

Պարոն Հովեյանը նախօրոք լրագրողներին զգուշացրեց, որ ինքը նոր է ստանձնել նախարարի պաշտոնը եւ մշակույթի բնագավառին վերաբերող շատ հարցերին պատասխաններ դեռ չունի. «Ես լավ հիշում եմ, որ երեք ամիս հետո պետք է խոսեի, սակայն այսօր Կառավարության նիստի ժամանակ պետք է քննարկվեին կարեւոր օրենքների նախագծեր եւ իմ ներկայությունն ուղղակի պարտադիր էր»:

Իսկ այսօր Կառավարության նիստի ժամանակ, պարոն Հովեյանի խոսքերով, որոշ փոփոխություններով հավանության է արժանացել «Մշակույթային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի նախագիծը եւ այս տարի հուշարձանների վերանորոգման համար 50 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը:

Պարոն Հովեյանի կարծիքով, ավելի լավ է, որ մեր երկրում քիչ փառատոններ եւ շոու-ծրագրեր անցկացվեն. «Պետական բյուջեից ստացվող գումարների մեծ մասը տրանադրվում է այդ միջոցառումներին, իսկ արդյունքում Հայաստանի պատմամշակութային արժեքները դանդաղ վերանում են»:

ՀՀ Կառավարության նիստում ընդունվել է նաեւ ոչ պետական մամուլին 41 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշումը: