Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրանյանցն այսօր իր պաշտպան Ռոբերտ Գրիգորյանին տեղեկացրել է, որ վաղվանից սկսում է անժամկետ հացադուլ: Վաղն առավոտյան նա մեկուսարանի պետին դիմումով տեղեկացնելու է հացադուլի մասին:

Այս քայլին Սուրեն Սուրենյանցը դիմում է ստիպված, քանի որ ինչպես ինքն է ասել Ռոբերտ Գրիգորյանին, Հայաստանում իրավական դաշտում ինքը չհասավ արդարության եւ օրինականության հաստատման, որ իշխանությունները չեն կատարում ԵԽ ԽՎ պահանջը՝ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու մասին: Սուրեն Սուրենյանցն իր ծայրահեղ քայլով պահանջում է անհապաղ ազատել քաղբանտարկյալներին:

Ի դեպ, Սուրեն Սուրենյանցի քայլի մասին տեղեկացվելու են Միջազգային Կարմիր Խաչի ընկերությունը, Եվրախորհրդի գրասենյակը, ԵԱՀԿ դեսպանը: