Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Քաղաքականություն

Ալավերդի քաղաքում ընտրողների հետ հանդիպելու նպատակով Լոռու մարզ էին այսօր մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Արդարություն» դաշինքի անդամներ Վարդան Մկրտչյանն ու Թաթուլ Մանասերյանը:

Հանդիպման նախաձեռնողը եղել է ՀԺԿ տարածքային կազմակերպությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է ոչ իշխանափոխությունը, ոչ էլ սոցիալ-տնտեսական վիճակը:

Պատգամավորները Ալավերդու բնակիչների հետ հանդիպումը կրել է տեղեկատվական բնույթ, քանի որ քաղաքի բնակիչները զրկված են նույնիսկ «Ազատություն» ռադիոկայանի լրատվական թողարկումները լսելուց եւ զգում են իրենց լրատվական շրջափակման մեջ:

Պատգամավորներն անդրադարձել են քաղաքի բնակիչներին հուզող հիմնական հարցին եւս. Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքին, որը թունավոր արտանետումների մշտական աղբյուր է հանդիսացել:

Ի դեպ, հանդիպման ժամանակ Ալավերդիում սկսել է հորդառատ անձրեւ, այդուհարդերձ, պատգամավորների հետ հանդիպումը շարունակվել է:

Հանդիպմանը մասնակցող շուրջ 150 քաղաքացիներից ոմանք տեղեկացնում էին, որ մինչեւ հանդիպումը, քաղաքի ոստիկանությունը բնակչության հետ «դաստիարակչական» աշխատանքներ է տարել եւ օրինակ` աշխատանք ունեցող քաղաքացիներին զգուշացրել, որ պատգամավորների հետ հանդիպման մասնակիցները կզրկվեն ունեցած աշխատանքից:

Պատգամավորների հետ հանդիպողները նաեւ տեղեկացրել են, որ Երեւանում կազմակերպվող հանրահավաքներին չեն կարողնաում մասնակցել ոչ միայն փակվող ճանապարհների պատճառով, այլեւ գոյություն ունի սոցիալական խնդիր:

Ալավերդցիներից շատերը չեն կարողանում գալ մայրաքաղաք, որովհետեւ չունեն ճանապարհավարձի համապատասխան գումար: