Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԿԼԻՆԻ ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ

Քաղաքականություն

Ստրասբուրգյան հանդիպումների շարքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Թուրքիայի ԱԺ նախարարի հետ: Համագործակցության եւ հայ-թուրքական այլ խնդիրների քննարկումը, «Ազատություն» ռ/կ հաղորդմամբ, տեւել է շուրջ 1,5 ժամ:

ԼՂՀ հակամարտության խնդրիրը քննարկելիս Արթուր Բաղդասարյանն իր թուրք գործընկերոջը փոխանցել է ՀՀ իշխանությունների այն ակնկալիքը, որ հակամարտության կարգավորման ժամանակ Թուրքիան անկողմնակալ դիրք կընդունի: Իսկ եթե լրիվ անկողմնակալ չի լինի այդ դիրքը, ապա գոնե այդ կողմնակալությունը լինի նվազ:

Այդ ակնկալիքին ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ տվյալ հարցում Թուրքիան պատրաստ է լինել անկողմնակալ:

Ի դեպ, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմանն ուղղված Հայաստանի գործունեությանը:

Թուրք պաշտոնյան նշել է, որ «չընդունելով ցեղասպանության տերմինը թուրքական կողմը պատրաստ է քննարկել հարցը»:

Իր հերթին Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում ներառված չէ Թուրքիայից հողեր պահանջելու հարցը: