Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տնտեսություն

Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական Բանկը 2003 թվականի դրությամբՀայաստանում շրջանառության մեջ է դրել վեց ծրագիր` 90 մլն եվրո արժողությամբ: Դեռեւս1999 թվականին այս բանկը Սեւծովյան միջազգային բանկում ներդրել է 1.1 մլն եվրո: Այս տարի կներդրվի եւս վեց, իսկ եկող տարի արդեն քսան մլն. եվրո:

Ըստ բանկի նախագահ Ժան Պիեռ Լեմիերի, եվրոպական բանկի ներդրումները ուղղվելու են Հայաստանի մասնավոր սեկտորի եւ գյուղատնտեսության զարգացմանը:

Ժան Պիեռ Լեմիերը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենք պատրաստ են ավելի խոշոր վարկեր տրամադրել Հայաստանին, սակայն դեռ «պիտի հասկանան մեր երկրի կարիքները» : Որպես գերակա խնդիր տեսնում են փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը, այնուհետեւ հիպոթեկային ֆինանսավորման անհրաժեշտությունը:

Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը իր ծրագրերն իրականացնելու է Հայաստանի բանկերի միջոցով` գործողության մեջ դնելով ֆինանսավորման նոր մեխանիզմ: Հայաստանյան բանկերն այդ մեխանիզմի շնորհիվ կիրականացնեն կեսից, մինչեւ երկու մլն եվրո արժողությամբ ծրագրեր:

Ի դեպ հայկական բանկերը կգործեն ոչ թե Անգլիայի, այլ Հայաստանի օրենքներով, հայտարարեց մսյո Լեմիերը: Նա համոզված է, որ այդ հանգամանքը բավական կհեշտացնի վարկերի տրամադրումը:

Եվրոպական բանկը որոշել է խթանել նաեւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների ծրագրերի որոնումն ու զարգացումը: Այդ նպատակի համար ստեղծվել է մի նոր հիմնադրամ: