Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ

Քաղաքականություն

Ադրբեջանի Միլի Մեջլիսը ձեռնարկել է նոր արշավ հայաստանյան հողերի վերաբերյալ: Այսօր Ադրբեջանի խորհրդարանում Քաղաքացիական համաձայնության կուսակցության պատգամավոր Ֆազիլ Իբրաղիմլին առաջարկել է, որպեսզի չեղյալ համարվի, իբր 1918 թվականի մայիսի 28-ին կնքված մի պայմանագիր:

Ինչպես հաղորդում է day.az ինտերնետային էջը, ադրբեջանցիներն այսօր փորձում են ապացուցել, թե այդ պայմանագրով նշված տարիներին գոյություն ունեցող Ադրբեջանի դեմոկրատական պետությունը Հայաստանին է հանձնել Իրեւանը (Երեւան):

Բացի այդ ադրբեջանցիները մտադիր են անվավեր ճանաչել նաեւ մեկ այլ պայմանագիր, որը կնքել են 1920 թվականին եւ որի համաձայն, Ադրբեջանն ինքնակամ որոշել է Հայաստանին հանձնել նաեւ Զանգեզուրը:

Միլի Մեջլիսի փոխնախագահ Արիֆ Րագիմզադեն լսելով պատգամավորի դատողությունները հայկական հողերի մասին, հանձնարարական է տվել խորհրդարանի համապատասխան կառույցներին անհրաժեշտ փաստաթղթեր նախապատրաստել: