Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՆՔ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒՐԻՇԻ ՓՈՂԸ ՊԵՏՔ Է

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանն այսօր հաճելիորեն զարմացած էր: Ամերիկացի մի գանձապահ նրան ասել է, որ ուսումնասիրության արժանի է զարգացման հայկական մոդելը:

«Հայաստանի զարգացման ընթացքը դարձել է մոդելային՝ դա արտահանման ուղղված տնտեսությունն է»,-ասաց նա Կառլոս Պասկուալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Պարոն Խաչատրյանը նկատեց, որ «այլ կերպ տնտեսությունն այս տեմպերով զարգացնել հնարավոր չէ»:

Նախարարն այսօր ուներ նաեւ երջանիկ լինելու առիթ: 16 երկրների համար նախատեսված 3,5 միլիարդ դոլարն ստանալու շուրջ այսօր ընթացող բանակցությունների ժամանակ նրան հաջողվել է Կառլոս Պասկուալին համոզել քննարկումների թեմա չդարձնել ՀՀ էներգետիկ համագործակցության հարցը: Ինչպես պարզվեց, հարցը ԱՄՆ-ի հետ կքննարկվի այլ խողովակներով:

Պարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ «կառավարությունը գիտի, թե ինչ ծրագրերի համար պիտի օգտագործվեն այդ գումարները»: