Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱԿՏ

Քաղաքականություն

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթազ Ալեսքերովի հանդիպումը՝ ԵԽ ԽՎ նախագահ Պիտեր Շիդերի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերից էին Կովկասյան կայունության պակտի ստորագրումը, որը պաշտպանվում է ԵԽ հիմնական քաղաքական ուժերի կողմից, Հարավկովկասյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ստեղծումը, տարածաշրջանային երկխոսության զարգացումը ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտների, զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների միջեւ։

Քննարկվեցին տարածաշրջանային կոնֆլիկտները քաղաքական երկխոսության միջոցով կարգավորելու եւ տարածաշրջանային համագործակցության խորացման, եվրոպական ինտեգրման հարցերը, որը ներառում է. «Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հարավային Կովկասի ընդգրկումը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ աշխատել Կովկասյան կայունության պակտի մշակման շուրջ եւ ակտիվացնել խորհրդարանական շփումները՝ նոր մոտեցումների ամրագրմամբ։

Այսօր աշխատանքները կսկսի ԵԽ ԽՎ խորհրդարանների նախագահների վեհաժողովը, որի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ։