Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՊՈՒՏԻՆԻՆ

Քաղաքականություն

«Ադրբեջանի ժողովուրդը եւ բանակը ամեն քայլ ձեռնարկելու են երկրի ամբողջականությունը վերականգնելու համար»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այն օրը, երբ նշվում էր Հրադադարի 10-ամյակը։ Մոսկվան սրան պատասխան չի տվել:

Ակնկալվում է, որ այս հարցը դառնալու է այսօր Մոսկվայում կայանալիք Պուտին-Քոչարյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Այս հանդիպման թեմաներից մեկը կլինի նաեւ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը: Մոսկվայում կարծում են, որ սրանով վերջ է դրվելու Ռուսաստանի մենաշնորհին `Հայաստան գազի մատակարման շուկայում:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը առաջին օտարերկրացի հյուրն է, որը հանդիպում է Վլադիմիր Պուտինին վերջինիս երդման արարողությունից հետո: