Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արքեպիսկոպոսը մահացել է սրտի կաթվածից

Հասարակություն
cff3b6cd6cbb15c8915a59c762c11e6c

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:

Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասն առ Աստված աղոթքով բարեհիշատակ Սրբազան Հոր հոգու խաղաղության եւ հանգստության համար` սգում են Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը: Ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։