Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱԼԿԱՅԻ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Քաղաքականություն

Ըստ Ա-ԻՆՖՈ-ի, Ծալկայի շրջանում մայիսի 9-ին տեղի ունեցած հայ-աջարական ընդհարման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Գործի քննությունը վարում է Քվեմո Քարթլիի տարածաշրջանային դատախազությունը: Այժմ կրքերը փոքրիշատե հանդարտված են:

Սակայն շրջանի աջարական համայնքը դեռեւս բողոքում է, մասնավորապես պատճառաբանելով, որ հայերը զինված են իսկ իրենք դրանից վախենում են, ուստի պահանջում են զինաթափել հայերին: Իրականում զենք հենց աջարների մոտ կա եւ քիչ չեն եղել հայերին վախեցնելու համար դրա օգտագործման օրինակները:

Իրադրությանը մոտիկից ծանոթանալու համար այսօր Ծալկա կժամանկի Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիա Բարամիձեն, իսկ երեկոյան սպասվում է որ Ծալկայի շրջանից ընտրված պատգամավոր Հայկ Մելտոնյանին ընդունի Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան կամ Ազգային անվտանգության նախարար Զուրաբ Մերաբիշվիլին: