Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

Վաղը ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու մեծ հնարավորություն կա: Այդ հնարավորությունը ստեղծելու վրա աշխատում է «Օրինաց Երկիր» խմբակցությունը, որը պատգամավորներից այսօրվա ընթացքում փորձելու է հավաքել համապատասխան քանակի ստորագրություն:

«Օրինաց Երկիր»-ը անպայման ցանկանում է արտահերթ նիստ գումարել ընդամենը մեկ խնդիր քննարկելու համար. խաբված ավանդատուների ավանդները վերադարձնելու հնարավորություն ստեղծող օրինագծի ներկայացման նպատակով: Դա խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքը պետք է լինի:

Ի դեպ, ժամանակավոր այդ հանձնաժողովին տրված էր հստակ ժամկետ. աշխատանքներն ավարտելու համար նրանց ժամանակ էր տրվել մինչեւ մայիսի 15-ը: