Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՆՔ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղաքականություն

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր «Արմենիա» հյուրանցում հրավիրվել էր փորձագիտական սեմինար «Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագծի առանցքային դրույթները. ավարտ, թե՞ նոր սկիզբ» թեմայով:

Հրավիրված փորձագետները, ազգային փոքրամասնությունների ու կառավարական մարմինների ներկայացուցիչները քննարկում էին «Ազգային փոքրմասնությունների մասին» օրենքի անհրաժեշտության խնդիրը:

Ծրագրի ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ ներկայումս կա երկու մոտեցում այս խնդրի վերաբերյալ: Առաջին` գտնում են, որ օրենքն անհրաժեշտ է, եւ երկրորդ`, որ դա պետք չէ, ու եղած խնդիրները կարելի է լուծել եղած օրենսդրության շրջանակում:

Կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետ Հրանուշ Խառատյանի խոսքերով` կառավարության մոտեցումն այն է, որ այս հարցում փոքրամասնությունների կարծիքը պետք է վճռորոշ լինի. պետք է նրանց նման օրենք, թե՞ չէ:

Ըստ Հրանուշ Խառատյանի` հնարավոր օրենքը նաեւ որոշակի ռիսկեր է պարունակում հենց ազգային փոքրամասնությունների համար, եւ խնդիրը պետք է մանրամասն ու լուրջ քննարկել: