Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

Քաղաքականություն

Մայիսի 14-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Հայաստանի հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Աբովյանի «Կոտայքի» հետ: Այս հանդիպումը հայ ֆուտբոլիստների համար վերջին ստուգատեսը կլինի Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ խմբային մրցաշարից առաջ:

Մայսիսի 17-ին 19 տարեկանների հավաքականը կմեկնի Սլովակիա, իսկ մայիսի 19-ին առաջին հանդիպումը կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ: Հավաքականի հետ Սլովակիա կմեկնի նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան:

Հայաստանի հավաքականը կմրցի նաեւ Սլովակիայի եւ Պորտուգալիայի թիմերի հետ: Այս 4 թիմերի պայքարում 1-ին տեղը գրաված հավաքականը կնվաճի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, որ անցկացվում է 8 թիմերի մասնակցությամբ: