Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ-Ն ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ

Քաղաքականություն

Երեւանում ԵԱՀԿ Գրասենյակի տնօրեն, դեսպան Վլադիմիր Պրյախինն այսօր ողջունել է Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ շփումների վերսկսումը:

«Ես կոչ եմ անում երկու կողմերին էլ սկսել իրական եւ բովանդակալից երկխոսություն սահմանադրության շրջանակներում լուծելու շարունակվող դժվարությունները», ասել է Պրյախինը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ 55-անդամ պետությունները ուշադրությամբ հետեւել են Հայաստանում քաղաքական զարգացումներին. «Երկխոսությունը համընդհանուր ըմբռնման հասնելու, տարաձայնությունները հարթելու եւ քաղաքական կայունությունը խթանելու լավագույն միջոցն է»:

Վլադիմիր Պրյախինը դիմել է Հայաստանի իշխանություններին վերանայել վերջին ցույցերի ժամանակ ձերբակալվածների գործերը:

Նա նաեւ կոչ է արել իշխանություններին շարունակել Վարչական Օրենսգիրքի բարեփոխումները` վարչական կալանքները վերացնելու նպատակով:

«Այդ ձերբակալություններն անհամատեղելի են մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին», ասել է նա: