Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՁՎԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ՔԱՐԵՐԸ

Քաղաքականություն

Չնայած հորդ անձրեւին ու քաղաքային իշխանությունների ձեռնարկած «կանխարգելիչ» միջոցառումներին, Վանաձորում կայացավ «Արդարություն» դաշինքի հանրահավաքը: Այսօր հնչեցին գրեթե նույն մտքերը, ինչ Երեւանում կազմակերպված ցույցերի ժամանակ:

Վանաձորի Արցախի պուրակում հավաքվածներին Արամ Զավենի Սարգսյանը տեղեկացրեց, որ կոալիցիայի ներսում աստիճանաբար դժգոհություն է հասունանում Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Սրանում ընդդիմության առաջնորդները համոզվել են կոալիցիայի ներկայացուցիչների հետ բանակցելիս: Հանրահավաքը ավարտվեց`առանց որեւէ էական միջադեպի:

Բայց այն պահին, երբ ընդդիմության առաջնորդները պատրաստվում էին նստել իրենց մեքենաները, նրանց վրա փոքրիկ քարեր նետվեցին: Դրանցից մեկը դիպավ Արամ Զավենի Սարգսյանին: Ցուցարարները խառնվեցին, քար նետողները փախան: