Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ՉԿԱ

Քաղաքականություն

«Կարծում եմ, որ դեռ§ս պատերազմի վտանգ չկա, եւ բոլոր այն խոսակցությունները, թե հրադադարը փխրուն է, դա իրականությանը չի համապատասխանում. բայց սա չի նշանակում, որ ես բացառում են երբ§է ռազմական գործողությունների վերսկսումը: Անշուշտ դրա երաշխիքը բանակցություններն են, մեր բանակի մարտունակությունն է, միջազգային կազմակրեպությունների միջնորդական գործողություններն են»,- հրադադարի 10 ամյակի կապակցությամբ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ «մենք երբեք ձեռքներս ծալած չենք նստել § կարծում եմ, որ այսօր մեր բանակը իր կրակային հզորությամբ, իր մարտական պատրաստությամբ, իր ունակություններով էապես տարբերվում է այն բանակից, որ ունեինք 1993-94 թվականներին: Անշուշտ, այն ժամանակ մեր բանակը հերոսական գործ կատարեց, բայց այսօր բանակը էապես տարբերվում է»:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ զինադադարի պայմաններում էլ շատ զոհեր են եղել. «Բայց ամեն տարի այդ թիվը կրճատվում է. 4 ամսվա ընթացքում ունեցել ենք 7 ժամկետային ծառայողի մահ, որոնցից միայն 1-ն է հակառակորդի կողմից սպանվել»: