Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՅԼԸ, ՀԵՐԹԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

Քաղաքականություն

Այսօր կոալիցիայի ուժերը քննարկել են ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցը § ճշտել օրակարգը: Նրանք համարում են, որ խորհրդարանական ընդդիմությունը երկխոսություն սկսելու կոալիցիայի արած առաջարկին պատասխան քայլը արել է, եւ այժմ իրենց հերթն է:

Կոալիցիան որոշել է անել այդ ընդառաջ քայլը, սակայն օրակարգային հարցի որոշ խմբագրությամբ. այսինքն, օրակարգի հարց ընդունել 2003 թ.-ի ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիները. օրակարգը լրացվել է նա§ մի քանի այլ հարցով.

1/ Սահմանադրական բարեփոխումների առանցքային հոդվածները համաձայնությամբ ընդունելու հնարավորության սահմանում:
2/ Միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանող ընտրական օրենսգրքի փոփոխությունները համաձայնությամբ ընդունելու հնրարավորության սահմանում:
3/ Հակակոռուպցիոն պայքարում ընդդիմության գործուն մասնակցություն ձ§երի մշակում
4/ ԵԽ ԽՎ 1367 եւ 1374 բանաձ§երի կատարման ժամանակացույցի մշակում:

Վաղը ընդդիմությունը կքննարկի ներկայացված օրակարգը § ամենայն հավանականությամբ վաղն էլ կսկսվի իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: