Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՖԻԼՅԱՆԸ ԼՈՒՑԿՈՒ ՉՈՓ ՉԻ

Քաղաքականություն

Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանները վաղուց արդեն անհետաքրքիր են այն պարզ պատճառով, որ ընդդիմությունը բոյկոտում է այն: Այսօր §ս պատգամավորների հարցերի շրջանակը սահմանափակվում էր բանջարաբոստանային թեմաներով:

Եվ միայն Մանուկ Գասպարյանի հարցն էր ուշագրավ. նա հետաքրքրվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չտալու պատճառների մասին:

Մանուկ Գասպարյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ տվեց միջնորդել, որպեսզի Ղարաբաղյան ազատամարտի հերոսին քաղաքացիություն շնորհվի:

Սերժ Սարգսյանը բնականաբար չարձագանքեց, իսկ հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը:

Նա ընդամենը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ հարցով իրավասություն չունի, քանի որ հարցը լուծում է միայն հանրապետության նախագահը։

«Այսինքն, դուք առաջարկում եք, որ դիմեմ հանրապետության նախագահի՞ն: Էդ դեպքում, ուզում եմ ասել, որ այն տղաները, որոնք գնացել ու կռվել են մեր հայրենիքի ազատագրման համար, ավելի լավ է զոհվեին, քան մնացել են կենդանի: Դա շարքային մարդ չի, արտասահմանից եկել է, կռվել է հայրենիքի համար, փոխնդապետի աստիճանի հասել, եղել է Շուշիի գնդի հրամանատար: Այդպիսի մարդու մասին է խոսքը. նա լուցկու չոփ չի, որ այդպիսի պատասխան տաք», - հարցրեց Գասպարյանը:

Մանուկ Թոփուզյանի պատասխանը հետ§յալն էր. «Դժբախտաբար, ես չգիտեմ մերժման հիմքերը, բայց չեմ կարծում, որ անհիմն որ§է մեկին մերժվի քաղաքացիության շնորհումը»: