Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՓԽՐՈՒՆ ՀՐԱԴԱԴԱՐ

Քաղաքականություն

Այսօր լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 10 տարին: Այս առիթով «Համաձայնություն» քաղաքագիտական-իրավական հետազոտությունների կետրոնը Դավիթ Շահնազարյանի գլխավորությամբ, սեմինար-քննարկում էին հրավիրել:

Պատմական էքսկուրսից հետո Դավիթ Շահնազարյանը եզրակացրեց, որ չնայած գործող իշխանությունից իր բոլոր դժգոհություններին, կա դրական մի փաստ, որ հրադադարը պահպանվում է: «Բայց միջազգային հանրությունը ոչ մի ռեալ քայլ չարեց փխրուն կայունությունը ամրապնդելու § միջազգային երաշխիքներով խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:

Իսկ հարավ- կովկասյան 3 պետությունները պետք է հասկանան, որ միասնական շահն ավելի կար§որ է, քան սեփական շահը:

Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը անդրադարձավ Մինսկի խմբի համանախագահներից մեկի այն ձ§ակերպմանը, թե իշխանությունները պատրաստ են կոնֆլիկտի լուծմանը, հասարակությունները՝ ոչ:

Ըստ նրա, ուղիղ հակառակ պատկերն է. հասարակությունները պատրաստ են § հենց իշխանություններն են, որ չեն ուզում հրադադարը վերածել կայուն խաղաղության:

Նա նկատեց, որ այսօրվա իշխանությունների կարծիքով, Լեռնային ղարաբաղի հակամարտության լուծման ամենալավ ճանապարհը իրավիճակի սառեցումն է: Այնինչ, այդպես մենք գտնվում ենք հյուծման պատերազմի առաջ:

Վահան Փափազյանը հայտարարեց, որ ժամանակին տարածքներ ազատագրելը շատ դրական քայլ էր այն առումով, որ դրանով ապահովեցինք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սակայն այսօր անընդհատ խոսել մեր հաղթանակների մասին, նշանակում է խանգարել խաղաղությանը: Սեմինարի մասնակիցները միանշանակ պնդում էին, որ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն այն պահից, երբ ազգայնական ուժերը գրավեցին իշխանությունը, այդ հնարավորությունը նվազեց:

Սեմինարի մասնակիցները գտնում էին, որ 1997 թվականին Հայաստանը ավելի մոտ էր խաղաղության հաստատմանը, քան այսօր:

Իսկ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ առանց Ղարաբաղի կոնֆլիկտի Հայաստանը միջազգային հանրության համար առանձնապես հետաքրքրություն չէր ներկայացնի, § այսօր ուղղակի պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից § չմնալ տարածաշրջանային կոմունիկացիոն զարգացումների մայթեզրին: