Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ»

Քաղաքականություն

Ոչ շատ վաղուց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթթ-Ուոթթը հայտարարել էր, որ 1915թ. հայկական կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելը օգտակար չի լինի:

«Մեր գերխնդիրը ոչ թե Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի դեսպանների կողմից ցեղասպանության ճանաչումը պետք է լինի, այլ հայ ժողովրդի, սփյուռքի եւ Հայաստանի ղեկավարության միասնականությունը եւ մենք թույլ չպետք է տանք, որ մեզ վարկաբեկեն»,- այսօր այդ առթիվ ԵՊՀ-ում հրավիրված երկխոսության ժամանակ իր վրդովմունքը հայտնեց «Կալիֆորնիա Կարիեր» թերթի հրատարակիչ Հարություն Սասունյանը:

«Դժբախտաբար ԱՄՆ-ն այսօր Թուրքիայի դաշնակիցն է: Եթե ԱՄՆ-ն, Անգլիան եվ Գերմանիան ցեղասպանությունը ընդունեն, հայկական հարցը կարելի է համարել փակված» ,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հարություն Սասունյանը:

Ըստ նրա, ցեղասպանության հարցում Հայաստանի կողմից փոխզիջում չի լինելու, եթե նույնիսկ 20 կամ 200 տարի հետո Թուրքիան ճանաչի հայկական ցեղասպանությունը: