Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԱԴԱԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՂՄԵՐՆ ԱՆՈՒԺ ԷԻՆ

Քաղաքականություն

«Հրադադարի վերաբերյալ որեւէ իրավական փաստաթուղթ չի ստորագրվել, հետեւաբար այն կայուն չէ, այն կայացել է ջենտլմենական համաձայնությամբ»,- ՄԱԱ-ում ԼՂ հակամարտության հրադադարի 10 տարվան նվիրված ասուլիսում ասաց Բաբկեն Արարքցյանը:

Նա խոստովանեց, որ 94-ի սկզբին պատերազմն արդեն 3 կողմին էլ (ՀՀ, ԼՂ եւ ԱՀ) մաշել էր:

«Մարտ ամսին, կարելի է այսօր դա ասել, կողմերի ռեսուրսներն սպառված էին»,- տեղեկացրեց պարոն Արարքցյանը:

Ըստ նրա, այս հրադադարը կարող է շարունակվել եւս 20 տարի, 30 տարի, բայց եթե խախտվի, չկա այն փաստաթուղթը, որի հիման վրա կարելի է ասել, որ խախտվել է: