Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՍԱՐԱԿ ԾԵԾԿՌՏՈՒ՞Ք

Քաղաքականություն

«Չեմ ուզում իրավիճակը ողբերգականացնել: Դա էթնիկ կոնֆլիկտ չէ: Բայց մենք թույլ չենք տա կարգուկանոնի խախտում եւ մտադիր չենք ներքաշվել սադրանքի մեջ», - ասել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին անդրադառնալով Ծալկայում հայերի եւ վրացիների միջեւ տեղի ունեցած բախմանը:

Սահակաշվիլու խոսքերով, Վրաստանի որոշ թշնամիներ ցանկանում են երկիրը քաշել նոր հակամարտության մեջ. «Մենք թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել եւ բոլորին կտանք արժանի պատասխան»:

Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, Ծալկայում հայերի ու վրացիների, ինչպես նաեւ մահմեդական բնակչության միջեւ պարբերաբար ծագող հակամարտությունների պատճառը հիմնականում կենցաղային հարցերն են: