Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ է ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ

Քաղաքականություն

Այսօր «Արդարություն» դաշինքի հերթական նիստի ժամանակ ճշտվել են վաղը Վանաձորում կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցեր: Վաղը կոալիցիան ընդդիմությանը կներկայացնի բանակցությունների օրակարգը. «Իրենք գրավոր կներկայացնեն օրակարգը, մենք մեր նիստում կքննարկենք, հետո նրանց պատասխան կտանք»,-ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ բանակցություններում ընդդիմության առաջարկած օրակարգի միակ խնդիրը 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնումն է:

Իսկ բանակցություն սկսելու նախապայմանը՝ երկու հարց. անհապաղ ազատ արձակել կալանավորվածներին, ինչպես նաեւ անհապաղ հետաքննել ապրիլի 12-ի,13-ի դեպքերը, եւ ընդհանրապես, բոլոր բռնությունները, ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Դաշինքի նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր:

Ի դեպ, մայիսի 14-ին Ազատության հրապարակում «Ռուսսկայա ռադիոյի» միջոցառման հետ կապված Վիկտոր Դալլաքյանը որեւէ միտում չի տեսնում. «Դա նախապես պլանավորած միջոցառում էր, իսկ մենք չենք իմացել, եւ որեւէ խնդիր չկա, մենք հանրահավաքը կանենք Մատենադարանի մոտ»: