Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷԼ ՉԳԱՍ ԱԺ ՈՒ ԻՆՁ ԱՍԵՍ ՊՈՊՈՒԼԻՍՏ

Քաղաքականություն

ԱԺ վերահսկիչ պալատի 2003 թվականի գործունեության տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ բավական մեծ խախտումներ են եղել Համաշխարհային բանկի տրամադրած վարկով ՀՀ դատաիրավական համակարգի բարելավման ծրագրում։

Մասնավորապես՝ 4 միլիոն դոլարից ավելի գումար է հատկացվել 20 դատարանի վերանորոգման համար, մինչդեռ այդ գումարով վերանորոգվել է միայն 9 դատարան: Սա հարուցեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի դժգոհությունը:

Նա նշեց, որ «հաշվետվությունը չի ծառայել իր նպատակին, քանի որ ամբողջությամբ ներկայացված չեն այդ ծրագրի կատարման ընթացքի մանրամասները»։ Ըստ նրա, ճիշտ է փաստը, որ 20 դատարան պիտի նորոգվեր, բայց սա չի հաջողվել շինանյութի թանկացման պատճառով:

Արդարադատության նախարարը «պոպուլիստական» որակեց հաշվետվությունը, ինչի արդյունքում արժանացավ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի կոշտ պատասխանին։

«Մենք չպետք է ընկնենք դասական անպատժելիության շրջապտույտի մեջ: Եղել են չարաշահումներ, եւ պետք է պատժվեն նրանք, ովքեր կեղծել են փաստաթղթերը, ապօրինի սեփականաշնորհում իրականացրել»,- նշել է պրն Բաղդասարյանը։