Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ՄԵՆԹԱԼԻՏԵՏՆ ԸՍՏ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Քաղաքականություն

Այսօր տեղի ունեցած ասուլիսում Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին` նշեց, որ Հայաստանում սոցիալական պատճառներից ելնելով հեղափոխական իրավիճակի ստեղծումը բացառված է:

Նա, սակայն, նկատեց, որ երկրում, իրոք, սոցիալական իրավիճակը ծանր է: Ըստ նրա այնուամենայնիվ, մեր մենթալիտետում չկա հեղափոխական բում բարձրացնել` սոցիալական պատճառներից ելնելով:

Աղվան Վարդանյանի մատուցմամբ սոցիալական խնդիրներին պետք է գումարվեն նաեւ այլ ծրագրեր, գաղափարներ, որպեսզի դա տեղի ունենա: Նրա գնահատմամբ այսօրվա ընդդիմությունն էլ սոցիալական խնդիրներ չի բարձրացնում. «Նրանք այլ հարցեր են առաջ քաշում»:

«Հայաստաում հեղափոխական լուծումների համար ուղիներ չկան»,-եզրափակեց Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, սոցապ նախարար Աղվան Վարդանյանը: