Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՔԱՐՏԱԳՐՈՒ՞Մ

Քաղաքականություն

Մինչեւ հուլիսի 1-ը ՀՀ քաղաքացիները, համաձայն օրենքի, պետք է դիմեն սոցիալական քարտեր ստանալու համար: Այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 1-ի դրությամբ արդեն իսկ ավելի քան 1 մլ. 200 հազար քաղաքացիներ են դիմել: Նախարարը հույս հայտնեց այս տեմպերի պահպանման դեպքում սահմանված ժամկետում բնակչության ակտիվ հատվածին ընդգրկել համակարգում:

Ինչ վերաբերում է ժամկետի հնարավոր երկարաձգմանը, ապա նա ասաց, որ այդ քայլին չեն գնա, սակայն կիրարկման կարգը այնպես կսահմանեն, որ քարտ չստացած քաղաքացիները չտուժեն:

Աղվան Վարդանյանը հայտնեց, որ կսահմանվեն վարչական տույժեր նրանց նակատամաբ, ովքեր կհրաժարվեն սոցիալական քարտերից: Նրա որակմամբ քարտերի ներդրման դեմ պայքարում են մարդիկ, ովքեր չգիտեն ինչով զբաղվել եւ փորձում են այդ կերպ ասպարեզում հայտնվել:

Նախարարն ասաց, որ այս տարի նախատեսվում է աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար ավելացնել գումարը` դրանով իսկ բարձրացնելով կենսաթոշակները, իսկ 2005թ.` կավելանա նաեւ բազային կենսաթոշակը:

Այնուամենայիվ, Աղվան Վարդանյանի գնահատմամբ` դա իրավիճակային մոտեցում է եւ նախարարության հիմնական խնդիրը կենսաթոշակային բարեփոխումներն են:

Նախարարը հայտնեց, որ ներկայումս ՀՀ-ում գործազրկությունը 9,6% է, ինչը բավականանին մտահոգիչ է, սակայն կա նաեւ թաքնված զբաղվածություն: Նա տեղեկացրեց, որ Աշխատանքային օրենսգրքի ընդունումից հետո կձեւավորվի Աշխատանքային պետական տեսչություն: Այս կառույցը կհետեւի օրենսդրությամբ սահամաված պայմանների պահպանմանը: