Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Քաղաքականություն

Այսօր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հերթական քաղաքական կոնսուլտացիայից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է «2004-ի փետրվարից-մայիս երկարատ§ ու դժվարին քննարկումներից հետո խորհրդարանում ծավալված քաղաքական կոնսուլտացիաները տվեցին իրենց առաջին դրական արդյունքը:

ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժողովրդական պատգամավոր խմբի», ՄԱԿ խմբակցության, «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչները պայմանավորվեցին քաղաքական երկխոսություն սկսելու մասին, § այդ կապակցությամբ մայիսի 13-ին կձ§ավորվի համապատասխան օրակարգ:

Որպես Ազգային ժողովի նախագահ` հույս եմ հայտնում, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը հնարավորինը կանեն երկրում նոր քաղաքական իրավիճակի հաստատման § քաղաքական երկխոսության ճանապարհով կհասնեն առկա դժվարին խնդիրների լուծմանը»: