Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐ ԹԲԻԼԻՍԻԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՅՈՒՄ

Քաղաքականություն

Թբիլիսիի քաղաքային սակրեբուլոյում տեղ կգտնի նաեւ հայ պատգամավոր: Քաղաքային սակրեբուլոյի մի քանի պատգամավորներ «Ազգային շարժման» ցուցակներով ընտրվել են խորհրդարանի պատգամավոր եւ դրանով իսկ տեղ բացել քաղաքային սակրեբուլոյի իրենց ցուցակով չընտրված թեկնածուներից մի քանիսի համար: Քաղաքային սակրեբուլոյի նոր անդամներից մեկը ազգությամբ հայ Վրաստանի ՆԳՆ պահեստի գնդապետ Յուրի Գալուստովն է: Հաղորդում է Ա-ԻՆՖՈ-ն: