Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴՀԱՐՈՒՄ ԾԱԼԿԱՅՈՒՄ

Քաղաքականություն

Ըստ Ա-ԻՆՖՈ-ի մայիսի 9-ին հայերի եւ սվանների միջեւ ընդհարում է տեղի ունեցել Ծալկայում: Հաղթանակի օրվան նվիրված ֆուտբոլային մրցման ժամանակ, երբ հայկական դպրոցականների թիմը հաղթում էր սվանների թիմին, մոտ հիսուն սվաններ ներխուժել են մարզադաշտ եւ սկսել են ծեծել դպրոցական հայ ֆուտբոլիստներին, որոնց մեծ մասը ծանր մարմնական վնասներ են ստացել:

Ահազանգ ստանալուց հետո Ծալկայի շրջանի հայկական գյուղերից հայ երիտասարդներ են շարժվում շրջկենտրոն` երիտասարդներին օգնության հասնելու համար: Մինչ նրանց Ծալկա հասնելը ոստիկանությունը կարողացել էր դադարեցնել կռիվը շրջկենտրոնում: Սակայն հայ-սվանական ընդհարումներ այդ օրը տեղի են ունեցել նաեւ այլ վայրերում:

Իսկ շրջանի ոստիկանությունը, որ հիմնականում վրացիներից է կազմված, երբեմն ոչ օբյեկտիվ վերաբերմունք է ցույց տալից ընդհարվող կողմերին` ավելի շատ տրամադրված լինելով ընդդեմ հայերին: Մասնավորապես դեպքի օրը ոստիկաններից մեկը կրակ է բացել մի հայ երիդասարդի մեքենայի վրա, որը դեպքերի հետ որեւէ առնչություն չի ունեցել: