Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրեցին Հունգարիայի դրոշը

Քաղաքականություն
2e06161171abb5688ee868c27cc3a1f0

«Հայազն» միության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Հունգարիայի հյուպատոսության դիմաց այրեցին այդ երկրի դրոշը:

Մինչ այդ «Հայազն» միության ներկայացուցիչներն հայտարարեցին, որ «Հունգարիան իրեն պահել է պոռնիկի պես, իսկ մենք պոռնիկներին գնում ենք կոպեկներով»։
Այս հայտարարությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները կոպեկներ գցեցին Հուգնարիայի դրոշի վրա` վանկարկելով «ամոթ-ամոթ», ապա երգեցին հայրենասիրական երգեր:

Հունգարիայի հյուպատոսության մոտ մոտ 100 հոգանոց երթի մասնակիցները եկել էին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտից, որտեղ եւս անցկացրել էին բողոքի ակցիա:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար  Սաֆար Աբիեւը  սեպտեմբերի 1-ին հայ սպային կացնահարած ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհել: