Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՎ ՉԱՆՑԱԾՆԵՐԸ. ԱԳՈՒԼԻՍ ԹԱՏՐՈՆ

Մշակույթ

«ԱՅԲ-ՖԵ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻՑ

Երբ կազմվել են այդ ցուցակները, թատրոնը գտնվել է Երեւանի Քաղաքապետարանի Մշակույթի վարչության հովանավորության ներքո: «Ագուլիս» թատրոնի տնօրեն Երվանդ Մանարյանի խոսքերով` իրենք դիմել են այն ժամանակվա քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին, նա ասել է, որ պետք է նախագիծ կազմեն:«Մեր խղճուկ միջոցներով նախագիծ կազմեցինք, սակայն ոչ մի արդյունք»,- պատմում է Երվանդ Մանարյանը:

Անցած տարի Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Արման Սահակյանը նամակ է ուղարկել թատրոնի տնօրինությանը` տեղեկացնելով, որ թատրոնը դուրս է եկել Քաղաքապետարանի կազմից:

« Ագուլիս» թատրոնը այսօրվա մեկ հատիկ ազատ թատրոնն է, ամբողջ պատմական անցուդարձը կատարվեց նրա համար, որ ազատ գործընթաց լինի, սակայն ոչ մի օժանդակություն ոչ մեկից չենք ստանում»,- դժգոհում է Երվանդ Մանարյանը:

Թատրոնը գտնվում է Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանի նկուղում, որտեղ տեղավորվում է 50աթոռ: Թատրոնի սարքավորումները վատ վիճակում են, համարյա չկան: Թատրոնը ունի 10-15 տարվա պատմություն: 9-10 տարի դերասանները եղել են շրջագայության մեջ, իսկ վերջին 5-6 տարին գտնվում են այդ շենքում:

« Եթե թատրոնը շարունակում է գոյատեւել, ուրեմն հանդիսատես կա, որովհետեւ մեր հիմնական շահույթը վաճառված տոմսերն են »,- ընդգծում է թատրոնի տնօրենը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ