Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԻՐԻՏԸ ՓՐԿՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈԻՆԸ

Տնտեսություն

«Չնայած անցյալ տարվա համեմատ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտում նկատվել է արտադրանքի ընդհանուր ծավալի աճ, այս բնագավառի բազային ցուցանիշները բավականին ցածր են», - մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հոկոբյանը:

Նրա հավաստմամբ, Հայաստանի արդյունաբերության 4 ճյուղերից՝ մեքենաշինության, քիմիական, թեթեւ եւ փայտամշակման, այս տարի ամենաբարձր ցուցանիշները արձանագրվել են փայտամշակման ոլորտում, քիմիական արդյունաբերությունում, այն էլ «Նաիրիտ» ընկերության շնորհիվ, գորգագործությունում՝ ամերիկահայերի ներդրումներով:

Իսկ ամենավատ արդյունքները արձանագրվել են հաստոցաշինությունում եւ էլեկտրատեխնիկական ոլորտում, որի պատճառն է «Հայէլեկտրամեքենա» եւ «Հայկաբել» ընկերությունների վատ աշխատանքը:

Պարոն Հոկոբյանի խոսքերով, բազմաթիվ խնդիրներ ունի «Արմենիա-մոտոռ» ընկերությունը, որի արտադրանի ծավալը անցած տարվա համեմատ իջել է մի քանի անգամ. «Այս ընկերության ամենաշատ սպառվող արտադրանքը ՝ ջրաչափերն էին, սակայն ուրիշ երկրներից ներկրված ջրաչափերը ավելի շատ են վաճառվում, քան մեր սեփականները: Մենք պետք է ավելի հստակ դիրքորոշումներ ունենանք նման հարցերում, օրինակ, հայտարարենք, որ մեզ օտար ապրանքներ պետք չեն»: