Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ՍԱՌԵՑՎԱԾ Է

Տնտեսություն

«Այօրվա ներքաղաքական իրավիճակի պատճառով, անշարժ գույքի շուկան մեկ ամիս շարունակ սառեցված վիճակում է գտնվում: Ցանկացած երկրում այս համակարգը արագ կարգով է արձագանքում նման անկայուն երեւույթներին»,- այսօր հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը:

«Անշարժ գույքի շուկան եւ հիփոթեքի հասանելիությունը» թեմայով քննարկման ժամանակ նա նկատեց, որ չնայած անշարժ գույքի շուկայում առկա բազմաթիվ խնդիրներին, վերջին տարիների ընթացքում համակարգում նկատվել է գործարքների 30%-ի աճ: Սակայն, ըստ նրա, բնակարան գնողների մեծ մասը, օրինակ, նախընտրում է բանկարաններ գնել կենտրոնական շրջաններից:

Պարոն Վարդանյանը կարծիք հայտնեց նաեւ անշարժ գույքի շուկայի զարգացմանն անհրաժեշտ հիփոթեքային վարկավորման հարցի վերաբերյալ:

Նրա խոսքերով, այս հարցում ամենակարեւոր եւ չլուծված խնդիրներից են՝ բարձր տոկոսադրույքները, երկարաժամկետ վարկերի բացակայությունը եւ իրավական դաշտի անկատարությունը, բանկերի կողմից տվյալ բնակարանի փաստացի գնի որոշումը. «Ամեն մարդ չի կարող բանկից վերցնել 20% վարկ, որը պետք է յոթ տարվա ընթացքում մարվի: Հայաստանում այդպիսի վճարունակ քաղաքացիներ շատ քիչ կան»: