Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախճանվել է Գալյա Նովենցը

Հասարակություն
0ad960fa78ffc24fc5704c27775b439a

Հայաստանի թատերական գործիչների միությունը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը խոր վշտով տեղեկացնում են, որ 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:

 Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը, նրա տառապանքներն ու լուռ հեծեծանքները, հոգու յուրատեսակ պոռթկումները դարձր ե ց իր ստեղծագործության հիմքն ու ակունքը:

 Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, «Բարև, ես եմ,, , «Մենք ենք, մեր սարերը,, , «Այս խաչմերուկում» , «Հին օրերի երգը» , «Նահապետ» , «Մեր մանկության տանգտոն» , «Գիքորը» , «Սպիտակ անուրջներ» , «Կտոր մը երկինք» , մոտ երեք տասնյակ ֆիլմեր ում :