Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՇԵՔՍՊԻՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԵՄԱՏԵԼ

Մշակույթ

«Վիլյամ Շեքսպիրը բարդ է եւ անսպառ, նա գերազանց է նկարագրել մեկ անձի պոռթկուն պայքարը», - այսօր Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 440 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:

Միջոցառմանը ներկայացված էին գրադարանի 230 նմուշներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով թարգմանություններ, հայ դերասանների խաղացած լավագույն դերերի լուսանկարներ:

Գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանի խոսքերով, երբ Վահրամ Փափազյանը հիշում էր իր բազմաթիվ խաղացած Համլետի դերերը, ապա միշտ կրկնում էր, որ Համլետը այնքան բազմաշերտ հերոս է, որ իրեն ամեն անգամ նոր ձեւով պետք է ներկայացնել:

Իսկ մեր հարցին, թե Վիլյամ Շեքսպիրի ո՞ր ստեղծագործությանը կնմանեցնեիք Հայաստանի այսօրվա իրավիճակը, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Մեծ գրողի ողբերգությունների հետ միայն»: