Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մշակույթ

Ապրիլի 25-ից մայիսի 2-ը Երեւանում անցկացվելու է «Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնը: Փառատոնին մասնակցում են երիտասարդ կինոբեմադրիչներ տաս երկրներից՝ Հայաստանից, Ռուսասատանից, Ուկրանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Սիրիայից, Վրաստանից:

Ներկայացվել է, ընդհանուր թվով, 191 գործ՝ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, հոլովակներ, video-art, որոնցից ընտրվելէ 85-ը:

Ժյուրին 7 գլխավոր մրցանակ է նախատեսել: Եթե գլխավոր մրցանակին արժանացածը ուսանող է, ապա նա հնարավորություն է ստանում անվճար ֆիլմ նկարահանել, իսկ եթե ուսանող չի, ստանում է դրամական պարգեւ՝ 500 ԱՄՆ դոլարի չափով:

«Փառատոնի նպատակն է Հայաստանը դարձնել երիտասարդական կինոյի ստուգատես- կենտրոն, խրախուսել նոր կինոլեզու փնտրող երիտասարդների փորձարարական որոնումներ: Կարեւոր է, թե երիտասարդները ինչ գաղափարախոսությամբ են առաջնորդվում: Ինչ վերաբերվում է երիտասարդ հայ հեղինակներին, հատկապես փառատոնի կազմակերպիչները կարեւորում են ազգային մտածողությունը, արժեքների պահպանումը, ինչն անհրաժեշտ է մեր դեմքը չկորցնելու համար:Պատահական չէ, որ փառատոնն անվանվել է «Ես եմ»,- ասում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը:

Բոլոր ցանկացողները կարող են դիտել ֆիլմերը Կինոյի տանը. մուտքը ազատ է:

Փառատոնը կազմակերպել են Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: