ՄԵՐ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ ՄԵԾ ՀԱՄԲԱՎ ՈՒՆԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
«Եթե վերջին տարիների ընթացքում Հայաստանից Եվրամիություն արտահանվում էին հիմնականում թանկարժեք քարեր, ապա անցյալ տարի արտահանվեց 1 միլիոն 600 000 դոլարի խեցգետին, իսկ Հայաստանի եւ ԵՄ-ի տնտեսական հարաբերությունների ուղղակի գերազանց վիճակում են»: Այս մասին այսօր «Հայաստանի առեւտրային հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ առեւտուրը խթանող իրավական ռեժիմներ» թեմայով շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց «AEPLAC» տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի տնտեսական հարցերով խորհրդատու Աշոտ Իսկանդարյանը:
Նրա հավաստմամբ, 2003 թվականին Հայաստանից Եվրամիության տարբեր երկրներ արտահանվել են 678,1 միլիոն դոլարի տարբեր ապրանքներ, իսկ ինչ վերաբերում է ապրանքաշրջանառության ծավալներին, ապա այն անցյալ տարիների համեմատությամբ երկու անգամ աճել է:
Ի դեպ, պարոն Իսկանդարյանի խոսքերով, այսօր Հայաստանը ապրանքների արտահանմամ հարցում ունի մեկ կարեւոր եւ չլուծված խնդիր ՝ փոխադրամիջոցների բարձր գները.«Այս հարցով մենք զիճում ենք միայն Մոնղոլիային եւ Աֆրիկայի որոշ երկրներին»: