Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-Ի 28-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԸ

Սպորտ

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ ապրիլի 20-ի երեկոյան Կիպրոս կմեկնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը, որը Լիմասոլում ապրիլի 21-ից 23-ը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի հերթական` 28-րդ կոնգրեսի աշխատանքներին:

Այն կանցկացվի Լիմասոլի Մոնտե-Կապուտո համալիրում: Յուրաքանչյուր երկրից կոնգրեսին կմասնակցի երեքական ներկայացուցիչ:

Պատվիրակությունը գլխավորում է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատվիրակության կազմում է նաեւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: