Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՀԱՂԹՈՒՄ Է

Սպորտ

Հայաստանի առաջնությունում կայացան 2-րդ տուրի հանդիպումները:

«Փյունիկ» - «Միկա» `3:1
Տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Փյունիկը» շոշափելի առավելություն ուներ, որի արդյունքում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացեց «Փյունիկի» հարձակվող Գալուստ Պետրոսյանը, որը խփեց իր 3-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում: 1-ին կեսի նախավերջին րոպեին հաշիվը կրկնապատկեց Լեւոն Պաչաջյանը եւ գրեթե վճռեց հանդիպման ելքը: 63-րդ րոպեին «Միկայի» հարձակվող Արտյոմ Ադամյանը կրճատեց հաշիվը եւ Սուրեն Բարսեղյանի սաները խաղը փրկելու հնարավորություն ստացան, սակայն «Փյունիկի» փորձառու ֆուտբոլիստ Ռաֆայել Նազարյանը 82-րդ րոպեին կրկին գրավեց մրցակցի դարպասը եւ հանդիպումը այդպես էլ ավարտվեց:

«Կիլիկիա» - «Կոտայք»`1:0
Առաջնությունում իր առաջին հաղթանակը տոնեց «Կիլիկիան», որը «Հրազդան» մարզադաշտում Արտակ Խորխիկյանի խփած գոլի շնորհիվ հաղթեց «Կոտայքին»:

«Շիրակ» - «Լեռնագործ-Արարատ»` 2:2
«Շիրակը» այս խաղում համարվում էր ֆավորիտ, քանի որ սեփական հարկի տակ բավականին վստահ է հանդես գալիս: Դա էր վկայում նաեւ խաղասկիզբը, երբ 8-րդ րոպեին գյումրեցիներին առաջ մղեց Երվանդ Հակոբյանը: Սակայն «Արարատը» արագ ուշքի եկավ եւ 17 րոպեին Արթուր Մինասյանը հավասարեցրեց հաշիվը: Ընդամնեը 5 րոպե անց «Շիրակի» ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանը հաշիվը դարձրեց 2:1: «Արարատը» նույն Արթուր Մինասյանի ջանքերով 31-րդ րոպեին կրկին հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլեւս դարպասի գրավում չառաձանագրվեց:

«Բանանց» - «Դինամո-Զենիթ»`1:1
Փոխչեմպիոն «Բանանցը» կրկին չկարողացավ հաղթանակ տոնել, այս անգամ 2 կարեւոր միավոր կորցնելով «Դինամո-Զենիթի» հետ խաղում: «Բանանցի» կիսապաշտպան Ռոմեո Ջենեբյանը 39-րդ րոպեին բացեց հաշիվը, որից հետո «Դինամո-Զենիթի» ֆուտբոլիստները սկսեցին ավելի սուր գրոհել, սակայն նրանք ոչ մի կերպ չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ 87-րդ րոպեին Նիկոլայ Աղասյանը խփեց պատասխան գնդակը եւ հանդպումը այդպես էլ ավարտվեց:

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Փյունիկը», իսկ «Միկան» եւ «Կլիկիան» ունեն 3-ական միավոր: