Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերոսի արձանը կանգնեցվել է հակառակ մարզպետի հրահանգի

Քաղաքականություն
524a5a989b6a43b9655ec3dbeac73d02

Սիսիանի զինկոմիսարիատի դիմաց՝ Վուրգ Ոսկանյանի անվան ազատամարտի հրապարակում երկու օր առաջ կանգնեցված հրամանատարի արձանը դեռեւս ծածկված է կտորով։ Պաշտոնական բացումը նախատեսված է մայիսի 28-ին՝ Արցախյան ազատատամարտում զոհված Վուրգ Ոսկանյանի ծննդյան օրը։

Արձանն այստեղ տեղադրվել է ԱԺ ընտրության օրվա նախօրեին՝ ի հեճուկս Սյունիքի մարզպետի, ով ամեն գնով՝ Սիսիանի ՀՀԿ կառույցի միջոցով փորձել է ամեն ինչ անել ,որ այն չտեղադրվի, իր մեկնաբանությամբ, «նախընտրական այս օրերին» ։

Երբ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Սիսիան է տարել իր հեղինակած քանդակը, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զանգահարել է եւ հրահանգել,որ նա արձանը չտեղադրի,քանի որ «այդ փաստը իր և հանրապետական կուսակցության դեմ էր»: (Սիսիանը հանրապետական չի ընկալվում)։

Սակայն Վուրգ Ոսկանյանի մարտական ընկերները ընդդիմացել են եւ իրենց նախաձեռնությամբ կանգնեցրել են արձանն ու ծաղիկներ դրել նրա հիշատակին։

Վուրգ Ոսկանյանի քանդակի գաղափարը ծագել էր դեռեւս երկու տարի առաջ եւ այն պատրաստվել է հին ու նոր սիսիանցիների հանգանակությամբ։

Արձանը 3.5 մետր բարձրություն ունի, ձեռքերը պարզած են դեպի վեր, գլուխն ու ձեռքերը բրոնզից են, իսկ ողջ արձանի կերտման համար օգտագործվել է բազալտ:

Որոշ տեղեկություններով, վերջերս Գետիկ Բաղդասարյանի արվեստանոցից գողացվել են արձանի բրոնզաձույլ ձեռքերը, այդ իսկ պատճառով է քանդակագործը շտապել քանդակն օր առաջ հասցնել Սիսիան։