Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Ապրիլի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացավ բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի մրցավարների վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքներով, Գյումրիում կայանալիք «Շիրակ» - «Լեռնագործ-Արարատ» հանդիպումը կսպասարկի Գեւորգ Հովհաննիսյանը, Աբովյանում կայանալիք «Դինամո-Զենիթ» - «Բանանց» խաղը կվարի Տիգրան Հովսեփյանը, «Հրազդան» մարզադաշտում մրցող «Կիլիկիայի» եւ «Կոտայքի» հանդիպումը կվարի Կարեն Նալբանդյանը, իսկ «Վ. Սարգսյանի անվան հանրապետական» մարզադաշտում կայանալիք «Փյունիկ»-«Միկա» խաղը կսպասարկի Անդրանիկ Բոնջուկյանը: Բոլոր հանդիպումներն էլ տեղի կունենան ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին: Այս հանդիպումներից առավել հետքրքրություն է առաջացնում «Փյունիկ» - «Միկա» հանդիպումը, քանի որ հանդիպում են չեմպիոնը եւ գավաթակիրը: