Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԼՈՄԲԵԻ ՎՐԱ

Սպորտ

Ապրիլի 9-ի ուշ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ, Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում հանդես եկող կամերունցի Կառլ Լոմբեի վրա: Մաշտոցի պողոտայում, մոտավորապես ժամը 22-ին, երկու անհայտ անձինք թիկունքից դանակի երկու հարված են հասցրել Կառլ Լոմբեին: Վերջինիս օգնության են հասել նրա խաղընկերները, որոնք միջադեպի պահին գտնվելիս են եղել դիմացի խանութում:

Լոմբեին չի հաջողվել տեսնել այդ երկու առեւանգիչների դեմքերը, քանի որ ամեն ինչ կատարվել է վայրկենապես: Ինչպես ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ հեռախոսազրույցում ասաց Կառլ Լոմբեն, վերջինիս առողջական վիճակը ներկայումս բավարար է: Այժմ նա ապաքինման ընթացքի մեջ է: Այս միջադեպի հետ կապված ձեռբակալվածներ չկան:

Հուսանք, որ տաղանդավոր ֆուտբոլիստը արագ կապաքինվի եւ կրկին լավ մարզավիճակ ձեռք կբերի: 2003թ.-ին Լոմբեն բավականին հաջող ելույթներ ունեցավ «Փյունիկի» եւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում: